Բակխարիս կարապատերև
Բակխարիս կարապատերև | |
Բակխարիս կարապատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Տրիբա | Astereae |
Ենթատրիբա | Baccharidinae |
Ցեղ | Բակխարիս (Baccharis) |
Տեսակ | Բակխարիս կարապատերև (B. halimifolia) |
Միջազգային անվանում | |
Baccharis halimifolia | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Բակխարիս կարապատերև (լատին․՝ B. halimifolia Լ․), աստղածաղկազգիների ընտանիքի, բակխարիս ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ թուփ է՝ մինչև 4 մ բարձրությամբ։ Տերևները կարճ կոթունավոր են, հակառակ ձվաձևից մինչև երկարավուն ձև ունեն, 4-7 սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ, խոշոր ատամնաեզր, հիմքում սեպաձև սեղմված։ Վերին տերևները համարյա նստադիր են, նեղ էլիպսաձև, 2-3 սմ երկարությամբ և 0,5-0,8 սմ լայնությամբ, ամբողջաեզր, երկու ծայրերից սեղմված։ Զամբյուղները 3-5-ական հավաքված են փնջերում, կոթունավոր են, առաջացնում են նոսր հուրաններ։ Փաթաթոցը կազմված է 3-4 շարք աղյուսաձև դասավորված տերևիկներից։ Սերմնապտուղներն ունեն 1 -1,5 մմ երկարություն։ Ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։ Տալիս է դեղին ներկ և բակխարին ալկալոիդը, որն ունի բուժիչ հատկություն։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է հյուսիսային Ամերիկայում, Տեխասում և Միսսիսիպիի ստորին հոսանքի ավազանում։ Մշակվում է Երևանում, որտեղ միանգամայն դիմացկուն է, հազվադեպ է ցրտահարվում, առատորեն ծաղկում և պտղաբերում է, ինքնացանք է տալիս։ Խիստ վարակվում է գայլուկով։ Հեռանկարային է հանրապետության ստորին լեռնային գոտու համար։ Էկոլոգիական խումբը՝ IV[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (324-326)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բակխարիս կարապատերև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բակխարիս կարապատերև» հոդվածին։ |
|